211652_close_icon

Ուկրաինական դասագրքերից կարող են հանվել Հայրենական մեծ պատերազմի մասին նյութերը

views-count1391 դիտում article-date 16:59 25-11-2014
Ուկրաինայի Ազգային հիշատակության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատովիչը չի բացառել, որ ուկրաինական դասագրքերից կարող են հանվել Հայերնական մեծ պատերազմի մասին նյութերը: Այս մասին նա հայտնել է TASS գործակալությանը: «Դասագրքերից պետք է հանվեն խորհրդային քարոզչությանը և, առաջին հերթին, Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ նյութերը: Մեզ համար Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին: Այն մեզ համար ավելի աղետալի է եղել»,-ասել է Վյատովիչը: Առայժմ Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարությունը արձագանք չի տվել այս հայտարարությանը: Նշենք, որ Ուկրաինայի նախկին ախագահ Վիկտոր Յուշչենկոյի ղեկավարման ժամանակ դասագրքերից հանվեց «Հայրենական մեծ պատերազմ» հասկացությունը, սակայն Յանուկովիչի՝ իշխանության գլուխ գալով այն կրկին վերականգնվեց:

Նմանատիպ նյութեր