Էրդողանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն ամրապնդել իրենց համագործակցությունը, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: Հայտնում է ermenihaber.am-ը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խաղաղության ջանքերին: Էրդողանը Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը համարել է հուսադրող: Նա նշել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության հիմնական ճարտարապետ և ընդգծել, որ Թուրքիան զգուշորեն շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիայի մոտեցումը, ինչպես ցույց է տրվել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, արտացոլում է բազմակողմ դիվանագիտական ջանքերի նկատմամբ նրա հանձնառությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը: