211652_close_icon
views-count1066 դիտում article-date 17:39 25-11-2014

Հռոմի Պապը ելույթ կունենա Եվրախորհրդարանում և Եվրոպայի Խորհրդում

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հրավերով ժամանել է Ստրասբուրգ և ելույթով հանդես կգա Եվրախորհրդարանում և Եվրոպայի Խորհրդում: Սա նրա թվով 5-րդ արտասահմանյան այցելությունն է: Պատմության մեջ առաջին անգամ է, երբ Պապի այցելությունը չի կրում կրոնական առաքելություն, և չի նախատեսվում որևէ եկեղեցական արարողություն: Վատիկանից հայտնել են, որ ֆրանսիական ղեկավարների հետ հանդիպումներ չեն լինելու: Մ. Շուլցը ասել է, որ Պապը մեծ ազդեցություն ունի փոփոխությունների և փոխըմբռնման վերաբերյալ գլոբալ քննարկումներին, որոնց կարիքը զգացվում է աշխարհում: Հռոմի Պապի հետ Ֆրանսիա են ժամանել նաև մի շարք համաշխարհային լրավամիջոցների ներկայացուցիչներ, հայտնում է Itar-tass գործակալությունը:

Նմանատիպ նյութեր