1142 դիտում
18:07 25-11-2014
«Զվարթնոց» արգելոց- թանգարանում նոր ցուցադրություն է բացվել
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում բացվել է Տավուշի տարածաշրջանը ներկայացնող ասեղնագործության և ժանեկագործության ցուցահանդես: Ներկայացված են տարբեր չափերի ասեղնագործ ու ժանյակե ծածկոցներ /զարդարել են զգեստապահարանների ու սպասքապահարանների դարակները, կարի մեքենաները, անկողինները, ռադիոընդունիչները, բուֆետները/, պատը զարդարող ասեղնագործ ու դեկորատիվ նմուշներ: Տավուշի գեղարվեստական գործվածքը ներկայացնող ցուցադրությունում ընդգրկված է նաև այդ ժամանակաշրջանում կիրառված էլեկտրական լամպի հատուկ ծածկոցը:
Առանձին տեղ են գտել Տավուշի հավաքածուից բերված անկողնապարկը, խուրջինը, կարպետն ու գորգերը: Ի տարբերության գորգագործության ու կարպետագործության, ասեղնագործությունն ու ժանեկագործությունը Տավուշում այնքան էլ հին արմատներ չունեն: Ասեղնագործվում էին հիմնականում կանանց գլխի «թագը», ճակատկապին (կոպին), վարտիքի եզրը, շապիկի կուրծքը: XIX դարի վերջին և XX դարասկզբին Տավուշում տարածված էր միայն հելունագործ ժապավենաձև ժանյակը: Պատկերը փոխվում է 1920-30 ական թվականներին, երբ սկսում են ներգաղթել սփյուռքահայերը՝ իրենց հետ հայերնիք բերելով ասեղնագործության ու ժանյակի մշակույթը: 1940-60 ական թվականերին ասեղնագործությամբ ու ժանեկագործությամբ զբաղվում էին բոլորը: Սակայն յուրաքանչյուր աշխատանք խիստ անհատական էր՝ մեկ հեղինակի գործ: Ինչ-ինչ պատճառներով կիսատ մնացած աշխատանքը ոչ ոք չէր կարող շարունակել՝ բացառությամբ հմուտ վարպետի: 1960-ական թվականներից հետո, ցավոք, ասեղնագործությունն ու ժանեկագործությունը անկում են ապրում:
Ցուցահանդեսի նպատակը «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետություն արգելոց-թանգարանում հավաքված հսկայական նույթը հանրհռչակելն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու այդ տածաշրջանի ստեղծագործողների հաջողություններին:
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
14:06 24-05-2021
«Վերադարձ դեպի ապագա». Գյումրիի «Սթիլ» թանգարանում նոր ցուցադրություն է բացվել
10665 դիտում
22:27 29-09-2017
Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ նոր ցուցահանդես է բացվել
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին