10662 դիտում
22:27 29-09-2017
Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ նոր ցուցահանդես է բացվել
Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանում տեղի է ունեցել «Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» խորագրով նոր ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, «Էրեբունի» ապատմահնագիտական արգելոց-թանգարանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության համագործակցությամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Ցուցահանդեսի նպատակն է ընդգծել բնության դերն ու նշանակությունը ուրարտական ժառանգության ստեղծման և պահպանման կարևոր գործում:
Ցուցահանդեսը ներկայացնող պատկերազարդ տեղեկատվական պաստառներում ընդգրկված են մի շարք ուրարտական բնակավայրեր, որոնց օրինակով ցուցադրված են բնության մեջ ուրարտական քաղաքների տեղադրության առանձնահատկությունները, բնական լանդշաֆտի ճիշտ օգտագործման, պահպանության և ռազմավարական խնդիրների համադրության սկզբունքները, ինչպես նաև ուրարտացիների կողմից ջրանցքների, արհեստական լճերի, կամուրջների կառուցման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում:
«Ժառանգությունը և բնությունը. ուրարտական քաղաքները և բնական լանդշաֆտը» ցուցահանդեսի դռներն այցելուների համար բաց կլինեն մինչև հոկտեմբերի 29-ը:
Նմանատիպ նյութեր
3994 դիտում
15:28 20-04-2016
Նոր ցուցահանդես՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանում
4112 դիտում
21:43 16-12-2019
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կունենա նոր մասնաշենք
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան