211652_close_icon
views-count2968 դիտում article-date 18:48 25-11-2014

Հաղթանակս նվիրում եմ Արցախի երկնքում նահատակված հայ օդաչուներին. Մավրիկ Նասիբյան

Նոյեմբերի 25-ին, ժամը 01:30-ին «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով Հայրենիք էին վերադառնում նաև Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները: Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել դիմավորելու՝ հատկապես, աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում: sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատկված հայ օդաչուներին: Հիշեցնենք, որ և նորընծա չեմպիոնը, և բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանը արցախցի են ու ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը: Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ից 23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 80 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր