211652_close_icon
views-count1098 դիտում article-date 23:15 25-11-2014

Անմար կրակի մոտ ընթերցվել են Վահագն Դավթյանի ստեղծագործությունները

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը հերթական անգամ կազմակերպել էր ծիծեռնակաբերդյան ընթերցումներ: Յուրաքանչյուր ամսվա 24-ին վարդանանքցիներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և անմար կրակի մոտ վերհիշում հայտնի ու սիրված գրողների այն ստեղծագործությունները, որոնք ինչ-որ կերպ արտացոլում են Հայոց մեծ եղեռնը, հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը: Սովորաբար այս միջոցառմանը մասնակցում են նաև տարբեր հասարակական կազմակերպությունների, կառույցների ու դպրոցների ներկայացուցիչներ: Ամռան ամիսներին եղել են նույնիսկ դեպքեր, երբ ծիծեռնակաբերդյան ընթերցումներին միացել են նաև օտարերկրացիներ: Նոյեմբերյան ընթերցումներն էլ այս անգամ նվիրված էին հայտնի գրող Վահագն Դավթյանին: Ուսանողներն ընթերցեցին հատվածներ գրողի «Արաբկիր» շարքից և հայտնի մտավորականների` գրողի մասին բնորոշումներից:

Նմանատիպ նյութեր