211652_close_icon
views-count1100 դիտում article-date 10:20 26-11-2014

Բան Կի Մունը շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Պորոշենկոյին՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար նրա ներդրած ջանքերի համար, հաղորդում է TASS գործակալությունը: Բացի այդ, նրանք քննարկել են յալ հարցեր, որոնց թվում են եղել Ուկրաինայի արևելք կենսական կարևոր միջոցներ՝ սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Ուկրաինայի նախագահը կարևորել են, որ Մինսկում ձեռք բերված համաձայնությունները նոր և ավելի հստակ ուղի են բացում դեպի խաղաղություն, և դրանց կատարումը չափազանց կարևոր է: Բան Կի Մունը հայտնել է, որ իր խնդրանքով դեկտեմբերին Կիև կմեկնի իր՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը. Որտեղ Ուկրաինայի կառավարության հետ խորհրդակցություններ կացնկացնի:

Նմանատիպ նյութեր