Բան Կի Մունը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ռազմական գործողությունները
ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել ամեն գնով դադարեցնել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունները։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով ՄԱԿ֊ի ներկայացուցիչ Ֆարհան Հաքին։
«Ամեն գնով պետք է խուսափել ռազմական գործողություններից»,֊ ասել է նա։
«Գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ խուսափել բռնություններից, ահաբեկող ակցիաներից և պրովոկացիոն գործողություններից՝ գտնելով խաղաղ կարգավորման ճանապարհներ»,֊ հավելել է Հաքը։