211652_close_icon
views-count980 դիտում article-date 09:26 27-11-2014

Ավելի լավ է օրինականացնել այն վիճակը, որը փաստացի կա. Առավոտ. խմբագրական

Առավոտ թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Ժամանակ առ ժամանակ մենք՝ լրագրողներս, հարցազրույցներ ենք վերցնում մարդկանցից, որոնք ներկայանում են որպես «այսինչ կուսակցության նախագահ», մենք էլ առանց վարանելու, ընդունում ենք նրանց այդ «ներկայացումը»: Սովորաբար այդ «առաջնորդների» թիմում լինում է առավելագույնը 20-30 հոգի: Փորձը ցույց է տալիս, որ խնդիրը մարդկանց կամ կուսակցությունների բանակի մեջ չէ: Խնդիրը նոր նպակներին հասնելու վճռականության և անկեղծության մեջ է: Ճիշտ կլինի, որ 5000 հոգու և մարզային կառույցների պահանջը օրենքից հանվի: Միևնույն է՝ խաբում են, և ոչ ոք չի ստուգում՝ քանի հոգի իրականում կա այս կամ այն կուսակցության մեջ: Երբ ակնհայտ է դառնում, որ օրենքի խախտումները զանգվածային են, ավելի լավ է օրինականացնել այն վիճակը, որը փաստացի կա: Եթե. օրինակ, պատգամավորների և նախարարների զգալի մասը զբաղվում է բիզնեսով, բայց ստում է՝ ասելով, թե չի զբաղվում և հնարում է ինչ-որ «թզի տերևներ»՝ «հավատարմագրային կառավարման» կամ «զոքանչի անունով» սեփականության տեսքով, ապա պետք է վերացնել օրենքի այդ չգործող նորմը և գրել այնպիսի օրենքներ, որոնք կկարգավորեն պաշտոնյաների գործարար ակտիվությունը: Եթե բացի 3-4 կուսակցություններից՝ ոչ ոք չի կարող «հավաքել» 5000 կուսակցական, ապա պետք է այդ պահանջը հանել»: Խմբագարականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր