2495 դիտում
12:30 27-11-2014
Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում Պուտինը սպառնալիքներ է տեղացել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել:
Insider պարբերականը գրում է, որ լրագրողները երեկոյան ժամը 22:00-ին ականատես են եղել, թե ինչպես է Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայից դուրս եկել դեսպան Միխայիլ Զուրաբովը: Ավելի ուշ նա հայտնել է, որ այդ ընթացքում իր ներկայությամբ շատ ծանր հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Պորոշենկոյի միջև, որը տևել է կես ժամ:
«Ռուսաստանի հետ խնդիրներ կան: Նրանք մեզ սպառնում են, որ նոր գրոհներ կիրականացնեն և կճանաչեն անջատողական պետությունները»,-պատմել է պարբերականին դեսպանը Զուրաբովը:
Եվս մեկ մարդ, ով մոտ է Ուկրաինայի նախագահին, հայտնել է, որ Ավստրալիայում գագաթաժողովից հետո Ռուսաստանի հետ շփումները կրճատվել են:
Նմանատիպ նյութեր
11683 դիտում
18:02 23-07-2018
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր
10693 դիտում
23:02 30-03-2020
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են նավթի համաշխարհային շուկայի հարցը
1472 դիտում
15:51 05-06-2014
Պուտինը պատրաստ է հանդիպել Պորոշենկոյի հետ
Այս բաժնից
649 դիտում
11:21 27-10-2024
Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
1051 դիտում
23:57 26-10-2024
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասին
1108 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել