211652_close_icon
views-count1400 դիտում article-date 15:17 27-11-2014

Գործադիրը լուծում է տվել մի շարք սոցիալական հրատապ հարցերի

Նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը,գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքների անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչների փոփոխությունները: Կայուն դպրոցական սնունդ-200128 զարգացման ծրագրով ներքին փոխադրման, պահեստավորման, բեռնման-բեռնաթափման գործընթացները բնականոն կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակին հատկացվել է մոտ 14.5 մլն դրամ: Հայաստանի Հանրապետության և միջազգային մի շարք կազմակերպությունների միջև վերջին ութ տարում ստորագրված փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով կառուցված մոտ 5 մլրդ դրամի գույքը՝ մի շարք համայնքներում շահագործման հանձնված գազատարները, գազաբաշխիչ կայանները, ջրատարները կառավարության որոշմամբ նվիրաբերվել են այդ համայքներին, ինչի շնորհիվ կապահովվի դրանց արդյունավետ շահագործումը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2014-2015թթ. ուսումնական տարվա կենսաթոշակները տրամադրելու նպատակով գործադիրը ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկացրել է ավելի քան 24 մլն դրամ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրին, որով սահմանվում են առողջ կենսակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումներ և դրանց իրականացման ժամանակացույցը: Նորածինների շնչառության թերապիայի նորագույն մեթոդների ուսումնասիրությունը շարունակվելու համար կառավարությունը թույլատրել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ կողմից ներմուծված սարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2018թ. հունվարի 13-ը: Կառավարության որոշումներով 16 մլն դրամ է հատկացվել Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ոռոգման ջրագծի խողովակների ձեռքբերման, 6 մլն դրամ՝ Տավուշի մարզի Այգեպար համայնքի բազմաբնակարան շենքի տանիքի նորոգման համար: ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի նշված բուհերի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը:

Նմանատիպ նյութեր