211652_close_icon
views-count3808 դիտում article-date 16:48 03-11-2016

Գործադիրը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին

Գործադիրը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 2006թ. դեկտեմբերի 13-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի պահանջներին: Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները, նրանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակը, սկզբունքները և ուղղությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերը: Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» և մի շարք հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային՝ ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը, ինչպես նաև ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, վերջիններիս՝ օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու և սահմանափակելու նպատակով: Գործադիրի եզրակցության համաձայն, մասնավորապես, նախագծով կարգավորումն ակնհայտորեն հակասում է արդար դատաքննության հիմնարար իրավունքին՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով:

Նմանատիպ նյութեր