211652_close_icon
views-count1133 դիտում article-date 16:21 27-11-2014

ՌԴ ժողովրդական նկարչուհու նկարը նվիրաբերվել է ՀՀ Պետական ազգային պատկերասրահին

2014թ. հոկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարություն էին այցելել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Ջաննա Թութունջյանի զավակներ Արսեն Բասկակովը և Յուլիա Բորիսովան, ովքեր, կատարելով իրենց մոր կամքը, խնդրում էին ՀՀ սփյուռքի նախարարության միջնորդությունը՝ նկարչուհու «Նուռ Հայաստանից» ստեղծագործությունը ՀՀ Պետական ազգային պատկերասրահին նվիրաբերելու համար: ՀՀ սփյուռքի նախարարը ողջունել է նկարչուհու զավակների բարեսիրական նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել նրանց՝ իբրև բարեպաշտ զավակներ՝ իրենց մոր կտակը կատարելու և սփյուռքում հայ մշակույթի պահպանմանն ուղղված ջանքերի համար: Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Ջաննա Թութունջյանի «Նուռ Հայաստանից» նկարը համապատասխան նամակով հանձնվել է ՀՀ Պետական ազգային պատկերասրահին, որտեղ սիրով ընդունել են նվերը և ներկայացրել ցուցադրության:

Նմանատիպ նյութեր