18040 դիտում
11:22 29-11-2014
Եղվարդի մանկապարտեզի թունավորված սաների թիվը հասել է 57-ի. ՀՀ քննչական կոմիտեն մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցրել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի թունավորված սաների թիվը հասել է 57-ի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Առավել ծանր վիճակում գտնվող 16 երեխաներ այս գիշեր տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, մեկը՝ Ծերեթելիի հիվանդանոց, իսկ մյուս 31-ը Եղվարդի հիվանդանոցում են գտնվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/28/35073/]Գագիկ Շամշյանը[/url], արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Տեղի մանկապարտեզի 21 սաներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել էին տեղի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր ժամանել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Տեղում է եղել նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը՝ Եղվարդի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և քննությունը վարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երեխաների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, նրանք հետազոտվում են բժիշկների կողմից:
Ավելի ուշ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնի էր դարձել, որ ևս 20 երեխա տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց:
ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է. «2014 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի հիվանդանոց [url=https://shamshyan.com/hy/article/2014/11/28/35073/]ահազանգ [/url]է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:
Ահազանգից անիմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը):
Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզում առկա պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու թունավորման աղբյուրը։
Քննության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 54 երեխա, որոնցից 19-ն արդեն դուրս են գրվել»։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
45707 դիտում
18:12 06-11-2021
«Տաշիր պիցցայի» սննդից թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 122-ի, 6-ի վիճակը ծանր է. ԱՆ
829 դիտում
18:46 04-06-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է 2 մանկապարտեզի գործունեություն
2150 դիտում
18:59 24-07-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը 5 օրով կասեցրել է մանկապարտեզի գործունեությունը