211652_close_icon
views-count2153 դիտում article-date 18:59 24-07-2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը 5 օրով կասեցրել է մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի և մարզերի հերթապահ մանկապարտեզներում՝ ուղղված ՀՀ պարետի կողմից սահմանած հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։ Կրթության տեսչական մարմինը Վանաձորում իրականացրած ստուգայցերի ընթացքում սահմանած նորմերի պահպանման նկատմամբ խախտումներ է արձանագրել: Այդ հիմքով ՀՀ պարետին առաջարկություն է ներկայացրել՝ կասեցնելու Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը: Արդյունքում, ՀՀ պարետի 23 հուլիսի, 2020թ.-ի N 210-Ա որոշմամբ՝ 5 օրով արգելվել է վերոնշյալ մանկապարտեզի գործունեությունը: Այսօր տեսչական մարմնի ներկայացուցիչները ստուգայցեր են իրականացրել նաև մայրաքաղաքում գործող հերթապահ մանկապարտեզներում: Արտակարգ դրության պայմաններում նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը վերսկսելուց հետո մշտադիտարկումների դինամիկան ցույց է տալիս, որ հաստատություններում խախտումների թիվը նվազում է: Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տալիս են ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու առկա թերությունների շտկման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր