211652_close_icon
views-count1676 դիտում article-date 10:37 01-12-2014

Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է. առկա է անբավարար տեսանելություն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով միակողմանի փակ է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Շինուհայրից Հարժիս տանող (Մ2, Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածը: Սևանի ավտոճանապարհին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Ջերմուկի, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր