211652_close_icon
views-count1416 դիտում article-date 18:35 12-01-2015

Ժամը 18:00-ի դրությամբ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածում, Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի տարածաշրջանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր