211652_close_icon
views-count1054 դիտում article-date 15:50 01-12-2014

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում պետբյուջե է մուտքագրվել 1,3 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 24-28.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.3մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 1.3մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած նույնատիպ խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 48.6հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 227.1հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 961.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերած ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում: Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրվել է նույնատիպ խախտման երկու դեպք: Կազմվել են արձանագրություններ, հաշվարկվել է 75.0հազ.դր շրջակա միջավայրին հասցված վնաս: Իրականացվում են վարչական վարույթներ: Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ ձկնորսական 7 ցանց, 7.5կգ կենդանի խեցգետին` ինչը բաց է թողնվել Սևանա լիճ, իսկ առգրավված տիրազուրկ 40 հատ /4.0կգ/ կարաս տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,98 մլն.դր. գումար:

Նմանատիպ նյութեր