211652_close_icon
views-count1413 դիտում article-date 16:08 01-12-2014

ՆԱՏՕ-ն հրաժարվում է զենք մատակարարել Ուկրաինային

ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք մատռակարարելու հնարավորություն չունի, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը Բրյուսելում դեկտեմբերի 2-3-ն անցկացվելիք կառույցի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամլո ասուլիսում: «ՆԱՏՕ-ն ճգնաժամի հենց սկզբից մեծ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային: Մենք նպատակային հիմնադրամներ ենք ստեղծել, որոնք կգործեն դեկտեմբերի 2-ից: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա ավելի ճիշտ կլինի, որպեսզի երկկողմ համաձայնագրերի հիման վրա այդ հարցը որոշի դաշնակիցներից յուրաքանչյուրը»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող երաշխավորել, որ առաջիկայում դաշինքը չի ընդլայնվի: «Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես ապահովի իր անվտանգությունը: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում ընկած է բաց դռների սկզբունքը»,-հավելել է Սթոլթենբերգը:

Նմանատիպ նյութեր