211652_close_icon
views-count1099 դիտում article-date 16:57 08-03-2023

Սեուլը թույլատրել է հարավկորեական բաղադրիչներ պարունակող զենք մատակարարել Ուկրաինային

Սեուլն առաջին անգամ թույլատրել է, որպեսզի հարավկորեական բաղադրիչներ պարունակող զենքը Ուկրաինային մատակարարվի: Խոսքը Լեհաստանի զինանոցում գտնվող համատեղ արտադրության Krab հաուբիցների մասին է, որոնք Վարշավան ցանկանում է Կիևին փոխանցել։ Գրում է «Ազատությունը»։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հարավկորեական իշխանությունների նման քայլը հարվածի տակ կդնի Մոսկվայի և Սեուլի հարաբերությունները, ինչին ի պատասխան Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հավաստիացրել էր, որ Սեուլը Ուկրաինային տրամադրում է բացառապես մարդասիրական օգնություն:

Նմանատիպ նյութեր