211652_close_icon
views-count1380 դիտում article-date 23:06 01-12-2014

Պաշտոնական. Անրին կհեռանա «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ից

Ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ը հայտնել է, որ մոտ ապագայում թիմի հարձակվող Թիերի Անրին կհեռանա ակումբից: Հանրահայտ ֆուտբոլիստը «Նյու-Յորք Ռեդ Բուլզ»-ի հետ հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը: Ընթացիկ պայմանագիրը ավարտվում է դեկտեմբերի վերջին: Անրին հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի մոտակա շաբաթների ընթացքում: Նախկինում Անրին իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ դեմ չէր լինի վերդառնալ «Արսենալ», որի կազմում ֆրանսիացին հանդես է եկել 1997-2007 թթ ընկած ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր