211652_close_icon
views-count1227 դիտում article-date 23:35 01-12-2014

Կլոզեն պատրաստ է հեռանալ «Լացիո»-ից

«Լացիո»-ի հարձակվող Միրոսլավ Կլոզեն հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս պահեստային լինելու դերը: Վերջին շրջանում գերմանացի ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում հռոմեական թիմում: «Ստեղծված իրավիճակը պատրաստվում եմ քննարկել թիմի ղեկավարության հետ, իսկ հետո կտեսնենք, ինչր տեղի կունենա: Կարող է ամեն ինչ պատահել, քանի որ ֆուտբոլում ոչ մի տարբերակ չի կարելի բացառել: Զգում եմ, որ առողջ եմ և լավ մարզավիճակում եմ գտնվում: Այդ պատճառով ավելի շատ խաղաժամանակ եմ պահանջում: Ինձ դուր չի գալիս ներկայիս իրավիճակը»,- 2014 թվականի աշխարհի չեմպիոնի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր