29612 դիտում
15:42 02-12-2014
Վանաձորի թիվ 24 դպրոցի բակից դանակահարված 17-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ դանակահարված վիճակում Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դանակահարվածը 17-ամյա Տիգրան Գևորգյանն է, ով այս պահին վիրահատարանում է: Նա վնասվածքը ստացել է ձախ կրծքավանդակի մասում՝ սուր կտրող-ծակող առարկայից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասվածքը Տ. Գևորգյանը ստացել է Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցի բակում: Դպրոց է ժամանել ոստիկանության Բազումի բաժինի օպերատիվ խումբը՝ Բազումի ոստիկանապետ Սարգիս Այվազյանի գլխավորությամբ: Դպրոց և հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:
Թե ինչն է եղել 17-ամյա պատանուն դանակահարելու պատճառը, այս պահին պարզում են ոստիկանության Լոռու մարզային Բազումի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության քննիչները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+