211652_close_icon
views-count16569 դիտում article-date 15:14 21-06-2022

Երևանում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել 15-ամյա դպրոցի սանին, և բախվել Kia-ին. երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում. օպերատիվ են գործել պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Հրաչյա Քոչար փողոցում՝ թիվ 56 դպրոցի դիմաց, հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 15-ամյա տղա հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Վրաերթից հետո Mitsubishi-ն բախվել է կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վատի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու պարեկ Անահիտ Աբովյանը, որոնց շնորհիվ ոչ միայն խցանում տեղի չունեցավ, այլ նաև դպրոցի երեխաներն ու այնտեղ այցելող նրանց ծնողները անվտանգ անցնում էին հետիոտնային ճանապարհով։

Դեպքի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գ. Ծառուկյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր