1236 դիտում
16:59 03-12-2014
Հայաստանը բարելավել է դիրքերը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ». տեսանյութ
Հայաստանը բարելավել է դիրքերը մեկ միավորով: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվը: Հայաստանը հավաքել է 37 միավոր և 94-րդն է 174 երկրների շարքում: Ցուցանիշների համար հիմք են հանդիսացել համաշխարհային հայտնի ընկերությունների հարցումները, զեկույցներն ու հրապարակումները: Թե որն է դրական տեղաշարժի պատճառը, ուսումնասիրությունը ցույց կտա: Անցած տարիների առաջընթացը պայմանավորված էր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրմամբ:
Կոռուպցիայի ընկալման աղյուսակում Հայաստանից հետ են մնում Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը: Տարածաշրջանում Հայաստանը զիջում է Վրաստանին և Թուրքիային: Վրաստանը հարաբերականորեն բարելավում է դիրքերն ամեն տարի, Թուրքիան ցանկում 64-րդն է և հավաքել է 45 միավոր, սակայն մեկ տարվա ընթացքում հետընթաց է ապրել: 12 հայտնի ընկերություններ նշել են երկրների կոռուպցիայի ընկալման համաթվերը: Համաշխարհային տնտեսական ֆորումի ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքն էլ մեծ դեր է խաղացել, որ Հայաստանն առաջ անցնի անցած տարվա ցուցանիշից:
Կոռուպցիայի ընկալման ամենացածր մակարդակը Դանիայում է, այնուհետև` Սկանդինավներում: Վերջին հորիզոնականներում Հյուսիսային Կորեան է, Աֆղանստանն ու Սոմալին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/37983]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1365 դիտում
11:26 23-01-2020
Հայաստանը զգալի աճ է գրանցել «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի ինդեքսում
11713 դիտում
22:55 21-04-2018
Խստորեն դատապարտում ենք Արմեն Գրիգորյանին և Լևոն Բարսեղյանին ազատությունից զրկելը. Թրանսփարենսի Ինթերնեշնլ
Այս բաժնից
550 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
688 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
964 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ