1375 դիտում
08:55 04-12-2014
Կարողացել են մեկուսացնել մեղադրյալին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ նոր մանրամասներ են հայտնի դեկտեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, «Նուբարաշենի» հոգեբուժարանում ինքնասպանության փորձ կատարած Դավիթ Մարկոսյանից: Պարզվում է՝ վերջինս 2013թ. նոյեմբերի 2-ին Կանազի հոսպիտալի ծեծի գործով անցնող մեղադրյալներից մեկն է: Դավիթ Մարկոսյանին «Նուբարաշենի» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության էին ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա:
Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի էր դարձել, որ Դավիթն առողջական խնդիր չունի: Ու երբ ցանկացել էին նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, հրաժարվել էր՝ հայտարարելով, որ ինքը հիվանդ է և կվնասի իրեն, եթե նման բան անեն:
Համազգեստավոր կարգավարները չէին հավատացել, ինչի արդյունքում հոգեբուժարանում լուրջ իրարանցում էր սկսվել. Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները և հիվանդանոցի աշխատակազմը շուրջ 1 ժամ հետո էին միայն կարողացել մեկուսացնել Դավիթ Մարկոսյանին և հանդարտեցնել հոգեբուժարանում տիրող լարված իրավիճակը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
09:51 03-03-2020
Ինչ գործարք է առաջարկել Քննչական կոմիտեն ապօրինի որդեգրման գործով մեղադրյալին. «Ժողովուրդ»
8213 դիտում
22:36 13-05-2021
Ադրբեջանցիները կարողացել են ՀՀ տարածք գալ, քանի որ չենք կարողացել ամբողջ սահմանը կահավորել. Արմեն Գրիգորյան
Այս բաժնից
715 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
949 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2266 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ