211652_close_icon
views-count1212 դիտում article-date 19:20 04-12-2014

Լահմը չի վերադառնա Գերմանիայի հավաքական

«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմը հայտարարել է, որ չի վերսկսի իր միջազգային կարիերան: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո Լահմը հայտարարեց Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին: «Ես պետք է հիասթափեցնեմ գերմանացի երկրպագուներին, քանի որ չեմ վերադառնա Գերմանիայի հավաքական: Ինձ համար այդ էջը արդեն թերթված է: Ապագայում Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը կկրեմ, որպես երկրպագու»,- Լահմի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր