2013 դիտում
22:43 04-12-2014
Վանաձորի բժշկական կենտրոնը նոր սարքավորումներ է ձեռք բերել
Վանաձորի բժշկական կենտրոնում նոր տնօրենի նշանակումից ի վեր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն առաջին անգամ այցելել է կենտրոն` տեսնելու, թե վերջին ամիսներին ինչ փոփոխություններ եւ նորամուծություններ են կատարվել:
Ինչպես տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը, Նալբանդյանը շրջել է բուժհաստատության մանկական բաժանմունքում, ծանոթացել պայմաններին:
Տնօրենի՝ Վարդան Աբովյանի նախաձեռնությամբ Վանաձորի բժշկական կենտրոնում վերջերս նոր սարքավորումներ են ձեռք բերվել, կատարվել որոշակի բարեկարգման աշխատանքներ և այլն, ինչն արժանացավ մարզի ղեկավարի հավանությանը:
Սակայն գարնան և ամռան ամիսներին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել է մանկական բաժանմունքի տանիքը: Մարզպետը խոստացել է հաջորդ տարի բուժհաստատության տանիքի վերանորոգումն ընդգրկել մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի մեջ:
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
19:40 27-07-2019
Վանաձորի բժշկական կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով
2065 դիտում
12:22 25-03-2019
Տրանսպորտի նախարարության ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ճանապարհաշինական նոր ու ժամանակակից սարքավորումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»