211652_close_icon
views-count2321 դիտում article-date 09:30 05-12-2014

ՀՀԿ-ականին խաբել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե ով կմտածեր, որ Հայաստանում ՀՀԿ-ականին ինչ-որ մարդիկ կարող են «քցել», բայց պարզվում է՝ նման բան հնարավոր է: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը փորձում է դատարանների միջոցով ստանալ իր գումարները, սական առաժմ՝ ապարդյուն: Արտակ Սարգսանի ընկերությունը «Ապիկոլա» ՍՊԸ-ից դատարանի միջոցով ցանկանում է գանձել 2 միլիոն 200 հազար դրամ: Իսկ մեկ այլ` «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ից էլ պատգամավորի «ՍԱՍ գրուպը» ցանկանում է դատարանի միջոցով ստանալ 769 հազար դրամ: Նշենք, որ երկրորդ ընկերությունը «ՍԱՍ գրուպից» ապրանք է պատվիրել և «թռել»: Այնպես որ՝ Հայաստանում միայն հանրապետականները չէ, որ «քցում» են, կան մարդիկ, ովքեր հանրապետականներին են «քցում»»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր