1211 դիտում
16:25 05-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ:
Նախարարի այցելության առաջին կանգառը Մայակովսկի համայնքում էր, որտեղ մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Յազիչյան» ՍՊԸ խոզաբուծական համալիրի գործունեությանը: Ֆերմայի տնօրեն Ռոբերտ Յազիչյանը տեղեկացրել է, որ իրենք ներդրել են գերմանական նորագույն սարքավորումներ և կիրառում են պահվածքի ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում` օդափոխության, ջեռուցման, ջրի խմեցման և կերակրման ավտոմատ համակարգեր:
Ներկայում ընկերությունում խոզերի ընդհանուր քանակը կազմում է մոտ 600 գլուխ, այդ թվում` 70 գլուխ մայրական կազմ: Համալիրի շինարարության ավարտից հետո նախատեսվում է մայրական կազմը հասցնել 120 գլխի` տարեկան մսի արտադրանքը հասցնելով 70-72 տոննայի, ինչը կբարձրացնի տեղական շուկայի մսամթերքի որակը:
Այնուհետև նախարարն այցելել է նույն համայնքում կառուցվող «ԶՕՐ» ՍՊԸ սպանդանոց, որի աշխատանքներն իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում: Ընկերության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ սպանդանոցի շինարարական աշխատանքներն ավարտված են, ընթացքի մեջ են սարքավորումների կարգաբերման աշխատանքները և տաս օր անց այն շահագործման կհանձնվի:
«Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն ևս 5 նման սպանդանոցներ: Սարքավորումները տրամադրում է պետությունը, իսկ շենքային և ենթակառուցվածքների իրականացումը կատարում է սեփականատերը: Սա պետություն և մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է: Սպանդանոցների շահագործումը մեզ թույլ կտա ունենալ սպանդի իրականացման ռեալ հնարավորություններ, իսկ մյուս տարվանից աստիճանաբար կարգելենք բակային մորթը»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Այցի շրջանակում նախարար Սերգո Կարապետյանը եղել է նաև Զովք համայնքում գործող «Չանախ» կաթնամթերքի գործարանում, որի տնօրեն Ղուկաս Բունիաթյանը հայտնել է , որ օրական այստեղ մթերվում է 8 հազար կիլոգրամ կաթ, և այս պահին մթերման գինը կազմում է 180 դրամ: Պատասխանելով նախարարի հարցին՝ ընկերության տնօրենը նշել է , որ արտադրվող կաթնամթերքի գինն այս պահին չի բարձրացել:
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
17:55 18-03-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վայող Ձորի մարզ
1485 դիտում
19:31 13-02-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ
3175 դիտում
21:29 15-07-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»