211652_close_icon
views-count1579 դիտում article-date 18:06 05-12-2014

17 մասնակիցներ հանձնեցին Ա արտոնագրի քննությունները

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական Ա արտոնագրի դասընթացը: Մասնակիցների թվում են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիաննա Հայրապետյանը, մարզիչներ Արամ Դանիելյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Արա Նիգոյանը, Տիգրան Պետրոսյանցը, Արթուր Մինասյանը, Արթուր Ոսկանյանը, Արմեն Տոնոյանը, Ներսես Մանուկյանը, Վարուժան Սուքիասյանը, Վահե Գևորգյանը, Արտակ Օսեյանը, Ստեփան Բաղդասարյանը, Արկադի Չիլինգարյանը, Սարգիս Աղաջանյանը և Մանուկ Սարգսյանը: Բոլոր 17 մասնակիցները հանձնեցին տեսական քննությունները, որոնց գնահատականները հայտնի կդառնան մի քանի օրից: Ինչպես դասընթացները, այնպես էլ քննություններն անցկացնում էին ՀՖՖ հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Բարսեղյանը, Սուրեն Չախալյանը և Մամիկոն Ղարիբջանյանը: Առջևում գործնական պարապմունքներն են և մասնագիտական թեզի պաշտպանությունը, որից հետո պարզ կդառնա, թե մասնակիցներից ովքեր կստանան Ա արտոնագիր, որը թույլ է տալիս աշխատել որպես գլխավոր մարզիչ ՀՀ Բարձրագույն խմբի թիմերից մեկում:

Նմանատիպ նյութեր