5159 դիտում
17:21 08-04-2014
Փաստաբանական դպրոցն ավարտած 2-րդ հոսքի ունկնդիրները հանձնեցին որակավորման 1-ին քննությունները. ֆոտոշարք
Այսօր՝ 2014 թվականի ապրիլի 8-ին, կազմակերպվել էր Փաստաբանական դպրոցի ավարտական երկրորդ հոսքի որակավարման քննությունները, որին մասնակցել են թվով 63 հավակնորդներ: Դպրոցի շրջանավարտները քննություն են հանձնել փաստաբանի վարքագծի կանոնագրքի (դեոնթոլոգիա) մոդուլից:
Որակավորման քննությունն անցկացնում էր ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը, ի դեմս հանձնաժողովի նախագահ Արա Զոհրաբյանի, և ներկա մյուս անդամներ՝ փաստաբաններ Սեդրակ Ասատրյանի, Արսեն Սարդարյանի, Հունան Տեր-Վարդանյանի, Մանե Կարապետյանի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի։
Հավակնորդները համապատասխան տարայից հանում էին իրենց սեղանի համարը, այնուհետև գրանցվում։
Գրանցվելուց հետո Հանձնաժողովի նախագահը բոլորի ներկայությամբ (հետևում էին պատի վրա կախված մեծ էկրանով) համակարգչում ստեղծել է ծածկագրերի բազա, որը տպագրվել և հեռացվել է համակարգչից։ Ծածկագրերի այն օրինակը, որից կարելի էր բացահայտել հավակնորդներին, տեղադրվել է կնքված արկղում, իսկ մյուս տարբերակը, որի վրա միայն շտրիխ կոդն էր, հանձնվել է հանձնաժողովի անդամներին։
Քննության ժամանակ տրամադրվել էր դեոնթոլոգիայի 4 խնդիր։ Հավակնորդները պետք է որոշեին կար արդյոք վարքագծի կանոնագրքի խախտում, թե՝ ոչ և հիմնավորեին իրենց պատասխանը։ Աշխատանքն ավարտվելուց հետո, հավակնորդը տպում էր այն 2 օրինակից, որից մեկի վրա փակցվում էր շտրիխ կոդը և հանձնվում հանձնաժողովի անդամին, իսկ մյուս տարբերակի վրա հավակնորդը ստորագրում էր և իր ձեռքով տեղադրում էր կնքված արկղում։
Այդ արկղը բացվելու է միայն քննությունների արդյունքները հրապարակելու ժամանակ։ Որակավորման հանձնաժողովը գնահատելու է շտրիխ կոդի վերծանման արդյունքում հայտնի դարձած թվանշանով աշխատանքը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրատվամիջոցների հետ իր խոսքում հայտնել է, որ գոհ է դպրոցի առաջին հոսքի որակական հատկանիշներից, սակայն փորձում են որակի հարցում ինքնաքննադատական մոտեցում դրսևորել- «Փաստաբանական դպրոցը որակապես մենք վերազինել ենք, այսինքն` էլ ավելի ենք որակը բարձրացնելու։ Համեմատական կարգով ավելի որակյալ կադրեր ենք ունենում, քան առաջ:
Նախկինում իրավաբանները քննություն էին հանձնում ու միանգամից դառնում էին փաստաբան, հիմա` պետք է մեկ անգամ ընդունվեն դպրոց, մեկ տարի սովորեն: Ի դեպ, քանակական իմաստով մենք դեռ աճելու տեղ ունենք։ Բնակչության թվով մենք կարող ենք 3 անգամ աճել: Այժմ ունենք 1430 փաստաբան, որոնցից մեր հաշվարկներով ակտիվ են մոտ 800-ը»:
Արա Զոհրաբյանը կարևորել է փաստաբանի կողմից վարքագծի կանոնագրքի յուրացումը. «Շատ կարևոր է, որ փաստաբանն իմանա խաղի կանոնները, որը թույլ կտա նրան զերծ պահել կոռուպցիոն ճանապարհներով գնալուց»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1576 դիտում
18:06 05-12-2014
17 մասնակիցներ հանձնեցին Ա արտոնագրի քննությունները
2425 դիտում
20:47 11-10-2016
Մեկնարկել են ապագա փաստաբանների որակավորման քննությունները
838 դիտում
13:40 17-03-2015
ՀՀ Փաստաբանական դպրոցում տեղի է ունեցել 2015թ-ի գարնան որակավորման քննությունների 2-րդ փուլը