22538 դիտում
13:36 06-12-2014
Ավտովթար՝ Քանաքեռի «բոշի մայլում». «06»-ի վարորդի հարազատները հայհոյանքներով սպառնում էին «լացացնել» «ԳԱԻ» աշխատակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում՝ Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի դիմաց, բախվել են Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Եփրեմյանի վարած Mercedes մակնիշի 34 CD 698 համարանիշի և Երևան քաղաքի Քանաքեռ 3 փողոցի բնակիչ, 18-ամյա Աշոտ Հակոբյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 NZ 356 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 2106-ի վարորդ Ա. Հակոբյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ ստացել է ամբուլատոր բուժօգնություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախվելուց հետո «06»-ը հարվածել է ճամփեզրի երկաթե սյանը:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, որտեղ «06»-ի վարորդի հարազատները, հիմնականում՝ կանայք, հայհոյանքներ հնչեցնելով հարձակվում էին Ճանապարհային ոստիկանների վրա՝ պատճառաբանելով, որ եթե նրանք չհետապնդեին «06»-ի վարորդին, ապա վերջինս խուճապի չէր մատնվի և վթարը տեղի չէր ունենա:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հարցին, թե վարորդն ունի վարորդական իրավունքի վկայական, պատասխանել են, որ չունի:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ճանապարհային ոստիկանները ծառայության ընթացքում նկատել են, որ «06»-ի վարորդը խախտում է երթևեկության կանոնները և փորձել են կանգնեցնել նրան, սակայն նա ոչ միայն չի ենթարկվել ՃՈ աշխատակիցների օրինական «կանգ ա՛ռ» պահանջին, այլև դիմել է փախուստի: Ոստիկանները մի որոշ ճանապարհահատված հետապնդել են նրան, իսկ հետո դադարեցրել հետապնդումը և միայն կարճ ժամանակ անց իմացել են վթարի մասին և մոտեցել են այն վայրին, որտեղ նրա հարազատները մի իսկական շոու էին սարքել՝ հարձակվելով և սպառնալիքներ տեղալով ՃՈ աշխատակիցների հասցեին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդի հարազատները դեպքի մասին պատրաստվում են դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, քանի որ վստահ են, որ իրենց հարազատը ՃՈ կանոնները չի խախտել, «ուղղակի ջահել տղեն պռավա չի ունեցել, դրա համար էլ կարային տուգանեին», սակայն, չգիտես ինչու, նրանց չի հուզում այն փաստը, որ այդ դեպքում նա պարտավոր էր ենթարկվել ՃՈ աշխատակցի «կանգ ա՛ռ» օրինական պահանջին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
28112 դիտում
15:26 01-05-2017
Մենք չունենք շոու բիզնես, մեզ մոտ ավելի շատ բոշի բիզնես ա. Էդգար Գևորգյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)