211652_close_icon
views-count2819 դիտում article-date 18:05 07-12-2014

55 տարեկան հասակում կյանքից հեռացել է թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը

55 տարեկան հասակում կյանքից հեռացել է թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը: Նա Հայաստանի այն փոքրաթիվ մտավորականներից էր, ով երբևէ չդավաճանեց ինքն իրեն: Նրա ժամանակակիցը լինելու մեր երջանկությունը ավաղ կարճ տևեց:  Սամվել Մկրտչյանը ծնվել է1959 թվականին Թալինում։ Ավարտել է է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետև` Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Հայաստանում և արտերկրում տպագրել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002 թվականից «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Հայաստանի գրողների միության անդամ է 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։ Սամվել Մկրտչյանն այս օրերին բուժման կուրս էր անցնում Լիոնում: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color] -ի խմբագրակազմը ցավակցում է Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին անժամանակ կորստի համար:

Նմանատիպ նյութեր