Ծեծի են ենթարկել «Արաբո» և «Ապարան» ջոկատների հրամանատարներին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների՝ նախօրեին ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել « Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին:
Ըստ տարածված լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել օբյեկտներից մեկի կայանատեղում, երբ ազատամարտիկները միասին գնացել են իրենց ավտոմեքենաների մոտ:
Նրանք հրաժեշտից առաջ կանգնած զրուցելիս են եղել, անհայտ անձինք, մոտ տասը հոգի, հարձակվել են Եղիազարյանի և Պետրոսյանի վրա ու անզգույշ քաշքշել նրանց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: