211652_close_icon
views-count6450 դիտում article-date 19:20 09-12-2015

Ժամը 19.00-ի դրությամբ Շիրակի մարզի «Ղոչ» կոչվող հատվածին, Ապարան-Նիգավան, Ապարան-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Գորիս ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Շիրակի մարզի «Ղոչ» կոչվող հատվածին, Ապարան-Նիգավան, Ապարան-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Կապան-Գորիս (31-րդ կմ) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր