1014 դիտում
16:45 09-12-2014
Դատապարտման շնորհիվ հնարավոր կլինի կանխարգելել ոճիրների կրկնությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպայի հրեական խորհրդարանի համանախագահ Վադիմ Ռաբինովիչին և Եվրոպայի հրեական խորհրդարանի պատվիրակությանը` ուղեկցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, տեղեկացնում է ՄԱ տեղեկատվական կենտրոնը:
Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ նրանց այցը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացմանը, ինչպես նաև արդյունավետ գործակցության խթան կհանդիսանա: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ երկու ժողովուրդների ընդհանրություններին` ընդծելով, որ պատմության ընթացքում տառապանքներ են կրել, սակայն կարողացել են հաղթահարել ամեն տեսակի դժվարություն և վերականգնել նաև իրենց անկախ պետականությունը:
Վեհափառ Հայրապետը կարևոր նկատեց, որ այսօր` ներկայիս աշխարհի մարտահրավերների առջև, հայ և հրեա ժողովուրդները զորակից և աջակից լինեն միմյանց և միասնաբար լուծման առաջնորդեն իրենց առջև ծառացող խնդիրները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձավ Հոլոքոսթին, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը` շեշտելով, որ միայն այդ ճանապարհով`համընդհանուր ջանքերի շնորհիվ, հնարավոր կլինի մարդկային կյանքում կանխարգելել նմանօրինակ ոճիրների կրկնությունը:
Նմանատիպ նյութեր
2367 դիտում
16:08 13-04-2016
Բակո Սահակյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված