211652_close_icon
views-count1312 դիտում article-date 16:39 09-12-2014

Կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարությամբ ո՞ր ոլորտներն են թիրախային Հայաստանում

«Մեր հասարակությունը բավականին չեզոք եւ համբերատար է կոռուպցիա կոչվող երեւույթի նկատամաբ: Շատերն անգամ պատրաստ են նման ճանապարհով լուծել իրենց խնդիրները»: Այս մասին այսօր` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով, այն գործնականում գրեթե ամենուր է եւ խարխլում է պետության հիմքերը: Միաժմանակ ավելացրեց, որ Հայաստանը, համագործակցելով օտարերկրյա գործընկերների հետ, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ծրագրեր է իրականացնում: «Նոր ռազմավարությամբ առանձնացված է 4 հիմնական ոլորտ` կրթություն, առողջապահություն, ֆինանսներ եւ հարկեր, ոստիկանություն: Ապագայում կավելանա նաեւ սոցիալական ոլորտը: Ինչպես նաեւ դատական ոլորտը, որից դժգոհ են շատ քաղաքացիներ, ռազմավարության մեջ ընդգրկված չէ»,- ավելացրեց Սուրեն Քրմոյանը:

Նմանատիպ նյութեր