1683 դիտում
12:46 10-12-2014
Մայրաքաղաքի վերգետնյա անցումների թիվն ավելացավ ևս երեքով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունն ու հետիոտնային անցուդարձն առավել անվտանգ դարձնելու նպատակով 2012 թվականից կառուցվում են վերգետնյա անցումներ: 2014 թվականին կառուցված երեք անցումներում կատարված աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Քաղաքապետի տեղակալը նշել է, որ այս նախաձեռնության համար համայնքային բյուջեից գումար չի ծախսվել, քանի որ գաղափարը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում և այդ համագործակցության լավագույն օրինակներից է: Ծրագրի մեկնարկից մինչ օրս կառուցվել է ընդհանուր առմամբ վերգետնյա 14 անցում, որոնցից 3-ը`2014 թվականին,մայրաքաղաքի Կիևյան և Չարենցի փողոցներում, ինչպես նաև Թբիլիսյան խճուղում: Կիևյան փողոցի վերգետնյա անցումը գտնվում է Երևանի քաղաքապետարանի համար 63 հիմնական դպրոցի հարևանությամբ:
Դավիթ Օհանյանը զրուցել է դպրոցի աշակերտների, ծնողների և տարածքի բնակիչների հետ և հորդորել խնամքով վերաբերվել համայնքային գույքին: Վերջիններս էլ շնորհակալություն են հայտնել անվտանգ անցուդարձ ապահովելու համար և պարտավորվել օգտվել միայն վերգետնյա և սահմանված վայրերում նշագծված անցումներից: 2015 թվականին վերգետնյա անցումների կառուցման հարցում ևս հաշվի կառնվեն բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները: Վերգետնյա անցումները կշարունակվեն տեղակայվել այն վայրերում, որտեղ քաղաքաշինական առումով որևէ խնդիր չեն առաջացնի:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նմանատիպ նյութեր
1332 դիտում
20:42 17-06-2019
Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1957 դիտում
20:26 08-10-2015
Երևանի պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ ևս չորսով
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»