211652_close_icon
views-count1549 դիտում article-date 19:23 10-12-2014

Հայաստանը 3-րդն է 151 երկրների շարքում. GMI. տեսանյութ

Եվրոպայում առաջինը, աշխարհում` երրորդը: Հայաստանի ռազմականացվածությունն անցած տարվա համեմատ աճել է: Բոննի վերափոխման միջազգային կենտրոնը հրապարակել է գլոբալ ռազմականացվածության ինդեքսը: Հայաստանը դրանով առաջ է անցել Ռուսաստանից: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ավելացնել ռազմական ծախսերը: 2013-ն ամփոփոխ ինդեքսն առաջին հերթին կազմվում է երկրներում ռազմական բաղադրիչի ազդեցության և հասարակության համար բանակի կարևորության չափորոշիչներով: Հաշվարկվում է նաև ծանր զրահատեխնիկայի քանակի և բնակչության թվի հարաբերակցությունը, բանակի վրա ծախսվող ՀՆԱ-ի չափը: Այս տարվա զեկույցն առանձին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը` անդրադառնալով ռազմական ծախսերն ավելացնելու հետևանքներին: Փորձագետների գնահատականներով` աշխարհում 2009 թվականից հետո այս տարի առաջին անգամ ռազմական ընդհանուր ծախսերն ավելացել են` 2013-ի համեմատ 0.6 տասնորդական տոկոսով: Աշխարհում ռազմական ծախսերը 2014-ին կհասնեն 1 տրիլիոն 547 միլիարդ դոլարի: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/38418]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր