211652_close_icon
views-count6059 դիտում article-date 16:47 20-02-2020

Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ռազմականացվածության համաթիվը, համաձայն որի` Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում: Զեկույցում ներառված է 154 երկիր: Կոնվերսիայի միջազգային կենտրոնն ամեն տարի հրապարակում է համաթիվը՝ համեմատելով երկրի ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հանրային կյանքի մյուս ոլորտների նկատմամբ։ Աշյսպես, ախարհի ամենառազմականացված երկրների տասնյակում են հայտնվել Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը: Թուրքիան 19-րդն է, Իրանը` 24-րդը, Վրաստանը` 49-րդը:

Նմանատիպ նյութեր