211652_close_icon
views-count1096 դիտում article-date 10:37 11-12-2014

Թուրքիան ռուսական գազի գնի զեղչման մեծ հույսեր ունի

Թուրքիան հույս ունի մինչև 2014թ-ի վերջը բանակցություններ վարել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ քննարկելու համար Թուրքիային մատակարարվելիք գազի սակագնի զեղչումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը խոստացել է գազի 6%-անոց զեղչ, սակայն Թուրքիան փորձելու է ավելի մեծ զեղչի հասնել: Յըլդըզի խոսքով՝ հաջորդ շաբաթ հայտնի կդառնա «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների օրը:

Նմանատիպ նյութեր