211652_close_icon

Թուրքիան մտադիր է զեղչի հասնել ռուսական գազի գնի հարցում

views-count2160 դիտում article-date 13:32 18-04-2014
Թուրքիան մտադիր է հաջորդ շաբաթ ռուսական գազի հարցում զեղչի հասնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Թուրք նախարարի խոսքով՝ հարցը քննարկվելու է հաջորդ շաբաթ Անկարայում ռուսական «Գազպրոմ» ընկերության գլխավոր փոխտնօրենի հետ ծրագրված հանդիպման ժամանակ: «Պայմանագիրը թույլ է տալիս վերանայել գազի սակագինը»,-ասել է նա: Նշենք, որ Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիային ամենախոշոր գազային մատակարարը:

Նմանատիպ նյութեր