1068 դիտում
14:04 11-12-2014
Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ Հայաստանի մասնակցությունը ամենաբարձրն է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գործակալության "Տեմպուս և երկկորղմ համագործակցության" ծրագրի ղեկավար Քլաուս Հաուպտին: Ողջունելով հյուրին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ԵՄ կողմից իրականցվող դրամաշնորհային ծրագրերից, հատկապես "Տեմպուս" և "Էրազմուս Մունդուս" ծրագրերն ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից բացառիկ հաջողություն են ունեցել:
2013 թվականին Հայաստանի յոթ բուհեր նշված ծրագրերի շրջանակում մասնակցել են շուրջ երկու տասնյակ նախագծերի, այդ թվում 8 ծրագրի համար հայաստանյան բուհերն ընտրվել են որպես համակարգող: Ընդգծելով, որ բուհերի միջազգայնացումն ու միջբուհական ուղղակի կապերի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, բարձրագույն կրթության ոլորտում՝ Ա. Աշոտյանը կարևորել է ուսանողական շարժունության և միջբուհական համագործակցության շարունակականությունը:
Բարձր գնահատելով հայաստանյան բուհերի ակտիվությունը՝ Քլաուս Հաուպտը շեշտել է, որ Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ ամենաբարձրն է: Նշելով, որ "Տեմպուս" և "Էրազմուս Մունդուս" ծրագրերն արդեն ավարտվում են՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նախարար Ա.Աշոտյանին է ներկայացրել ԵՄ կողմից առաջարկվող "Էրազմուս պլյուս" ծրագիրը, որը հայաստանյան բուհերի համար միջազգային կապերի ընդլայնման նոր հնարավորություն է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերի արդյունավետությանը, ինչպես նաև մեկնարկող ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
13:19 27-12-2023
Հայաստանի գլխավոր տոնածառն ԱՊՀ երկրների տոնածառերի շարքում 2-րդ ամենաբարձրն է
15491 դիտում
09:48 18-01-2017
Ռուբլու փոխարժեքն ամենաբարձրն է անցած 1.5 տարվա ընթացքում. «Հայկական ժամանակ»
5762 դիտում
16:06 24-01-2017
Ովքեր են այն աստղերը, որ ամենաբարձրն են վարձատրվել 2016 թվականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
490 դիտում
13:25 20-01-2025
Կարգելվի անչափահասներին էներգետիկ ըմպելիքների վաճառքը
370 դիտում
13:12 20-01-2025
ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արսեն Թորոսյանի թեկնածությունը
388 դիտում
12:53 20-01-2025
Բաքվի քայլերը և մեր հասարակության կարճատես պլանավորումը. Վահե Հովհաննիսյան