211652_close_icon

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա այցով կմեկնի Վրաստան

views-count1228 դիտում article-date 15:20 11-12-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն, հաղորդում է News Georgia-ն: Վարչապետին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորելու է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այսօր երեկոյան տեղի կունենա տետ ա տետ հանդիպում Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև, որի ավարտից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված ձևաչափով: Հանդիպումից հետո կողմերը համատեղ մամլո ասուլիսով հանդես կգան, իսկ երեկոյան Վրաստանի վարչապետը պաշտոնական ընթրիք կկազմակերպի: Վաղը՝ դեկտեմբերի 12-ին, Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:

Նմանատիպ նյութեր