211652_close_icon
views-count2447 դիտում article-date 19:48 24-07-2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով հուլիսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Թբիլիսիում կայանալիք 2015թ. Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը: Այցի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի վարչապետները կայցելեն Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության կայքից:

Նմանատիպ նյութեր