211652_close_icon
views-count1525 դիտում article-date 23:04 11-12-2014

«Պավլոդար օփեն» . Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 7-րդ տեղը

Ղազախստանի Պավլոդար քաղաքում ավարտվել է օփեն մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացյիայի պաշտոնական կայքը, այս ստուգատեսում Հայաստանը ներկայացնում էին երևանցի շախմատիստներ՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Խաղացված 10 տուրերից հետո Զավեն Անդրիասյանը վաստակելով 7 միավոր բաժանել է 7-10 տեղերը և լրացուցիչ ցոցւանիշներով զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Վահե Բաղդասարյանը 6.5 միավորով զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը: 10 հնարավորից վաստակելով 8.5 միավոր մրցաշարի հաղթող է ճանաչվել Սերգեյ Վոլկովը:

Նմանատիպ նյութեր