211652_close_icon
views-count1180 դիտում article-date 21:19 08-12-2014

«Պավլոդար օփեն». Զավեն Անդրիասյանն ու Վահե Բաղդասարյանը շարունակում են պայքարը

Ղազախստանի Պավլոդար քաղաքում ընթացող օփեն մրցաշարում ավարտվել է 7-րդ տուրը: Մրցաշարում հանդես են գալիս նաև երևանցի շախմատիստներ՝ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ու միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարի ավարտից 2 տուր առաջ նրանք երկուսն էլ ունեն 5-ական միավոր և պայքարում են ամենապատվավոր տեղերի համար: Այսօր կկայանան 8-րդ տուրի հանդիպումները:

Նմանատիպ նյութեր