822 դիտում
14:56 12-12-2014
Տարոն Մարգարյանը մասնակցել է մոսկովյան քաղաքաշինական չորրորդ միջազգային համաժողովի բացմանը
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրավերով ՌԴ մայրաքաղաքում պաշտոնական այցով գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Քաղաքային զարգացման շարժիչ ուժերը» խորագիրը կրող մոսկովյան քաղաքաշինական չորրորդ միջազգային համաժողովի հանդիսավոր բացմանը:
Համաժողովին մասնակցել են աշխարհի քսան երկրների շուրջ չորս հազար ներկայացուցիչներ, այդ թվում՝ մի շարք քաղաքների քաղաքապետեր, համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային փորձագետներ և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար և առանձնակի կարևորելով համաժողովի անցկացումը` Երևանի քաղաքապետը նկատել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ներկայիս մարտահրավերներին արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից նման համաժողովներն իրապես կարևոր են:
Տարոն Մարգարյանը մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև Համաժողովին մասնակից իր մյուս գործընկերների հետ: Նշենք, որ 2011 թվականից անցկացվող մոսկովյան համաժողովը քաղաքաշինության, ճարտարապետության, տնտեսության, ռազմավարական պլանավորման հարցերի շուրջ քննարկումների և փորձի փոխանակման հարթակ է, որի շրջանակում հարցերը քննարկվում և դիտարկվում են ոչ միայն քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման, այլև քաղաքացու և նրա կյանքի որակի բարելավման տեսանկյունից: Համաժողովի շրջանակում քննարկվող առանցքային հարցերից էր նաև քաղաքներում հաղորդուղային տեխնոլոգիաների զարգացումը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Համաժողովի շրջանակում բացված «Իշխանություն եւ քաղաքացիներ. համագործակցության տեխնոլոգիաները» խորագրով ցուցահանդես, ծանոթացել տաղավարներում ներկայացված քաղաքաշինական տարբեր լուծումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
2532 դիտում
15:23 10-11-2017
Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի բացմանը
1769 դիտում
17:45 01-05-2014
Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը
Այս բաժնից
853 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
715 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
991 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին